Thursday, June 18, 2009

Մինչ օրս էլ պարը ինձ համար մի անբացատրելի երեւույթ է: Բայց գիտեմ մի բան. նախ պետք է հոգիդ պարի, հետո` հոգուդ թռիչքը շարժումի վերածվելով, փոխանցվի մարմնիդ: Եթե պարելիս դու մտածում ես ինչպես պարել` վատ պարող ես, իսկ եթե մտածում ես ինչ պարել` ուրեմն կհասնես հաջողության: Պարը, ինձ համար, հոգեւոր տարածք է, հանդիսատեսի եւ աշխարհի հետ զրուցելու միջոց: Ինքնարտահայտման միջոց: Պարելիս, քո երակներում պետք է հոսի ժողովրդիդ պատմությունը, նախնիներիդ գենետիկ հիշողությունը, հպարտությունը` հայ լինելու, հայերեն մտածելու համար:

êáõñ»Ý â³ÝãáõñÛ³Ý